Անկախության տոն

Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան ․2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ազգային պարի փառատոն՝ նվիրված Հայաստանի անկախության 28-րդ տարելիցին, որն իր վրա էր կրում հայ ազգային պարարվեստի պապանման, տարածման և փոխանցման յուրատեսակ առաքելություն։

Փառատոնին մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները, որոնք հնարավորություն ունեցան ցուցադրելու ազգային-ավանդական պարի տեսակները՝ հանդես գալով իրենց յուրօրինակ ոճով։

Անվտանգ ինտերնետ

Շաբաթօրյակ

2019 թվականի սեպտեմբերի 14-ին համապետական շաբաթօրյակ էր։ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի շնորհիվ մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին ոչ միայն դպրոցի տարածքում և շրջակայքում, այլ նաև Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի  հարակից պուրակում, ինչպես նաև գյուղի այլ տարածքներում։

Անվտանգ ինտերնետ

Գիտելիքի ու դպրության օրը դպրոցում

01․09․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցում նշվում էր համաժողովրդական տոներից մեկը՝ գիտելիքի ու դպրության օրը, որը այսօրվա  մեր ապահով կյանքի երաշխիքն է դարձել։ Դպրոցի բոլոր երեխաները ծաղիկներով ու  փուչիկներով նորից դպրոց էին եկել։ Նրանք մեծ հրավառությամբ նշեցին գիտելիքի օրը։ Նշանակալից էին հատկապես IΧ ա  դասարանցիների ելույթը, որոնք  իրենց գեղեցիկ պարով ու սրտառուչ խոսքերով շնորհավորեցին առաջին դասարանցիների մուտքը դպրոց։ Իսկ մեր փոքրիկները իրենց թոթվիչ ձայնով ողջունեցին բոլոր ներկաներին, շնորհավորեցին  ուսուցիչներին և խոստացան զինվել գիտելիքներով և դառնալ առաջադեմ աշակերտ ։

Բարի′  երթ մեր փոքրիկներին։

Անվտանգ ինտերնետ

Մայիսյան հաղթանակները մեր փառքի էջերն են

2019 թվականի մայիսի 9-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը նշում էր Հայրենական Մեծ պատերազմի, Շուշիի հաղթանակի և Արցախի բանակի ստեղծման տարելիցները։

Դպրոցի բակում V-IΧ դասարանների երեխաները, բոլորը միասին, ծաղիկներով, փուչիկներով և ցուցապաստառներով, եկել էին նշելու մայիսյան փառքի և հաղթանակի տոները։

Երեխաները մեծ հարգանքով և խոնարհումով ծաղիկներ դրեցին դպրոցի բակում կանգնեցված Ա․ Օհանյանի կիսանդրու առջև, հետո շարժվեցին դեպի Բանավանի պուրակում Արցախի ազատագրական պայքարում ընկած նահատակների պատվին կանգնեցված հուշահամալիր և ծաղիկներ դրեցին հուշարձանին։ Այնուհետև դպրոցի բակում շարունակվեց հաղթանակների օրվան նվիրված միջոցառումը, որը սկսվեց  «День победы» երգի տակ երեխաների քայլերթով։ Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ իր երգ ու պարով, հաղթական կատարումներով։ Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով։

Անվտանգ ինտերնետ

«Յոթ հրաշալիքները»

08․05․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան  հ․ 2 հիմնական դպրոցի IVբ դասարանը (դասղեկ՝ Ֆ․ Աբրոյան) նշում էր իր ավարտական հանդեսը, որը կոչվում  էր «Յոթ հրաշալիքներ»։

Երեխաները շատ մատչելի և յուրօրինակ ձևով ներկայացնում էին հրաշալիքները։ Բեմում հնչում էին հայկական հարուստ խոսքերն ու գեղեցիկ երգերը։ Աշակերտները իրականացրեցին նաև բեմականացում, պարեցին հայկական և եվրոպական պարեր։

Սա մի յուրօրինակ հրաժեշտ էր տարրական դպրոցին և իրենց սիրելի դասվար Ֆ․ Աբրոյանին։

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ։

Դասվարական մեթոդմիավորման նախագահ Ա․ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և դասղեկին՝ նմանօրինակ միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար։

Անվտանգ ինտերնետ

Շաբաթօրյակ

07․05․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցի բակում անսովոր եռուզեռ էր։ Աշակերտները հավաքվել էին շաբաթօրյակի։ Յուրաքանչյուր դասարանին դպրոցի բակում և հարակից շրջակայքում տրամադրված էր որոշակի տարածք։ Աշակերտները, իրենց դասղեկների ղեկավարությամբ կարգի բերեցին իրենց հատկացված տարածքները։ Աշակերտների, ուսուցիչների և օժանդակ անձնակազմի շնորհիվ մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին ոչ միայն դպրոցի տարածքում ու շրջակայքում, այլ նաև Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի  ու նրան հարակից պուրակում։

Անվտանգ ինտերնետ

Այբբենարանի տոն

02․05․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․2 հիմնական դպրոցում նորից նշում էին «Այբբենարանի տոնը»։ Այս անգամ արդեն Iբ դասարանն էր (դասղեկ՝ Մ․ Հարությունյան)։

Երեխաները այս անգամ Հայոց այբուբենը ներկայացրեցին երգերի միջոցով, կատարեցին թատերական ներկայացումներ և շատ սահուն ասմունքեցին։

Փոքրիկները այդ ամենը կատարում էին մեծ բավականությամբ ու ոգևորությամբ։

Շնորհակալական խոսքերով տոնն ամփոփեցին դպրոցի փոխտնօրեն Գ․ Միլիտոնյանը և դասվար Օ․ Հովհաննիսյանը։

Անվտանգ ինտերնետ

Գիրքը

30․04․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված գրքին։ Այն կազմակերպել էր դպրոցի գրադարանավարուհի Տ․ Աբրոյանը։ Ցերեկույթի մասնակիցները V դասարանի աշակերտներն էին, ովքեր ներկայացրեցին գիրքը ասույթների, երգերի և գեղեցիկ խոսքերի միջոցով՝ այն համարելով գիտության և կյանքի սկզբնաղբյուր։

Ցերեկույթին ներկա էին ծնողներ, աշակերտներ, ուսուցիչներ։ Այն անցավ հաճելի  մթնոլորտում։

Անվտանգ ինտերնետ

Հրաժեշտ այբբենարանին

   23․04․2019 թ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան դպրոցի հանդիսությունների դահլիճը զարդարված էր եռագույն փուչիկներով, եռագույն ծաղիկներով ու բազմաթիվ այլ աքսեսուարներով։ Պատերին ու անկյուններին հանդիսավորությամբ դրված էին Մաշտոցի նկարն ու հայոց երկաթակուռ տառերը։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ IԱ դասարանը նշում էր «Այբբենարանի տոնը» (դասղեկ Ա․ Մկրտչյան)։ Երեխաները այնքան սահուն, համարձակ և անսխալ էին արտասանում, որ չէիր ասի, որ նրանք առաջին դասարանցիներ են։ միջոցառումն անցավ շատ իմաստալից սյուժեով, երգերով ու թատերական ներկայացումներով։

Շնորհակալական խոսքով միջոցառումն ամփոփեց դպրոցի փոխտնօրեն Գ․ Միլիտոնյանը, նշելով նման միջոցառումների դաստիարակչական նշանակության մասին։

Անվտանգ ինտերնետ

Հայկական հարցի պատմություն

   21․04․2019թ․ Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան դպրոցում հայոց եղեռնի հիշատակին նվիրված բաց դաս էր «Հայկական հարցի պատմություն» թեմայով (խմբակի ղեկավար Գ․ Միլիտոնյան)։ Երեխաները բաժանվել էին հինգ խմբի, յուրաքանչյուր խումբ ուներ իր թերթը, իր քարտեզը և բավական հաջողված ներկայացնում  էին հայկական հարցը տարբեր փուլերում։ Այն շատ ուսուցողական դաս էր, որն անցավ շատ հետաքրքիր ու բովանդակալից։ Դասին ներկա էին ծնողներ, պատմության ուսուցիչներ, աշակերտներ։

Անվտանգ ինտերնետ