«Փառք հայոց բանակին և անպարտ զինվորին»

Հայոց բանակը մեր պետության և ազգի միակ պաշտպանն է, մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումը, մեր կենսունակության ավիշը։ Բանակը մեր հավատն ու հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի լավատեսության առաջին երաշխիքը։

29․01․2020թ-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանակի 28 ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը, որը կազմակերպել էին 8-րդ դասարանցիները (դասղեկ՝ Ն․ Պետրոսյան)։

Միջոցառումը սկսվեց զինվորական համազգեստ հագած աշակերտների խրոխտ շքերթով, որոնք ներս բերեցին Հայաստանի և Արցախի դրոշները, հնչեց օրհներգը, այնուհետև երեխաները ներկայացրեցին գեղեցիկ թաթերականացված ներկայացում՝ ապացուցելով, որ հայ երիտասարդը միշտ պատրաստ է բանակ գնալ վստահ ու աներեր քայլերով՝ կերտելով նորանոր հաղթանակներ։

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ պատմելով նրա փառապանծ հաղթանակների ու հերոսների մասին։

Հայրենասիրական ոգին, հուզիչ բեմականացումը տոգորել էր ներկաներին:

Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով ու պարով, տպավորիչ բանաստեղծություններով ու խոսքով, տոնի խորհուրդն արտահայտող ձևավորմամբ։

Անվտանգ ինտերնետ