Ռազմահայրենասիրական երգի մրցույթ-փառատոն

24․01․2020թ-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան № 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ռազմահայրենասիրական երգի մրցույթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 28 ամյակին, որին մասնակցում էին  ΙΙΙ-ΙΧ դասարանի աշակերտները։ Մրցույթին մասնակցում էին նաև անհատ կատարողներ։

Ժյուրիի կազմում ընդգրկվել էին դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ․ Միլիտոնյանը, զինղեկ՝ Մ․ Սաֆարյանը, հաշվապահ՝ Կ․ Կիրակոսյանը, օպերատոր՝ Գ․ Սարգսյանը, լաբորանտ՝ Ս․ Պողոսյանը, գրադարանավար՝ Տ․ Աբրոյանը և ծնողխորհրդի նախագահ՝ Լ․ Հարությունյանը։

Մրցույթ-միջոցառման ընթացքում երեխաները հնչեցրեցին հայրենիքին և հայոց բանակին նվիրված երգեր։ Հաղթողներ ճանաչվեցին՝

1-ին մրցանակ՝  VΙΙ դասարան (դասղեկ՝ Ն․ Աթայան),

2-րդ մրցանակ՝ VΙ Ա դասարան (դասղեկ՝ Տ․ Հովհաննիսյան)

3-րդ մրցանակ՝ VΙΙΙ դասարան (դասղեկ՝ Ն․ Պետրոսյան)։

«Լավագույն կատարող» անվանակարգին արժանացավ 3-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Կիրակոսյանը, ինչպես նաև մեր դպրոցի նախկին սան՝ Նարե Կեսոյանը։ Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, որոնք հանձնեց դպրոցի ՄԿԱ գծով փոխնօրեն՝ Գ․ Միլիտոնյանը՝ շնորհակալություն հայտնելով մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին ու սպաներին՝ այսօր բոլորիս հպարտության զգացում պարգևելու համար։

Անվտանգ ինտերնետ