«Մաճկալի հոգու լույսը»

13․12․2019թ-ին Կոմիտասի 150 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ համադպրոցական համընդգրկուն գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Մաճկալի հոգու լույսը» խորագրով։

Միջոցառումն իր մեջ ընդգրկում էր Կոմիտաս վարդապետի հոգեխռով ապրումներն ու հայ մաճկալին նոր գարնանային շունչ բերելու ասքը։ Միջոցառման ընթացքում երեխաները Կոմիտասի արվեստի լեզվով՝ երգերի, պարերի բեմականությունների միջոցով ներկայացրեցին նրա կյանքի կարևոր դրվագները, երաժշտական ստեղծագործական ուղին, ազգանվեր գործունեությունն ու ավանդը հայ ինքնուրույն երաժշտության ստեղծման, կայացման գործում, հոգու խռովվությունն ու այն մաճկալի հոգու լույսը, որով տարիներ ի վեր փառավորվել է համայն հայության մեղեդիների նվագը։

Դահլիճը լցված էր կոմիտասյան նուրբ արվեստի սիրահարներով՝ մանուկներով ու մեծերով, որտեղ թևածում էր Կոմիտասի ոգին, նրա մեղմ հնչյուններն ու հոգու լույսը։

Շնորհակալական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Ս․ Գափոյանը, փոխտնօրեն՝ Գ․ Միլիտոնյանը, Վարդենիկի «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ՝ Ա․ Խաչատրյանը և այլոք։

Միջոցառումն ավարտվեց հանդիսատեսի կատարումներով, ովքեր ներկայացրեցին Կոմիտասի նուրբ մեղեդիները՝ ապացուցելով, որ Կոմիտասը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ մեր դարավոր ինքնությունը՝ ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ։

Անվտանգ ինտերնետ