Մրցույթ

ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակի շրջանակներում ՎարդենիկիԱ. Օհանյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում 19.11.2018թ.-23.11.2018թ տեղի ունեցան բասկետբոլիմրցումներ (ֆիզկեղ՝ Գ. Ավետիսյան): Տղաների խմբից հաղթող ճանաչվեց IX դասարանը, իսկաղջիկներից՝ VIII բ  դասարանը: Հաղթողխմբերը պարգևատրվեցին պատվոգրերով

  •  

         

«Հետաքրքրաշարժ մաթեմատիկա»

2018 թվականի հոկտեմբերի 25-ին դպրոցում կազմակերպվեց «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» մրցույթ-ստուգատեսը, որը կազմակերպել էր 9-րդ դասարանի աշակերտ, աշակերտական խորհրդի նախագահ՝ Արամ Պետրոսյանը: Մրցույթին մասնակցում էին 7-9-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով: Տիրում էր անկաշկանդ մթնոլորտ, մասնակիցները խանդավառված էին, հետաքրքրությամբ լուծումներ էին գտնում տրված խնդիրներին՝ ձևավորելով նոր կարողություններ և համագործակցային հմտություններ: Մրցույթի հարցերը բավականին հետաքրքրաշարժ էին, որն էլ մրցույթին գեղեցիկ ընթացք տվեց: Ակտիվ և առողջ մրցակցության մթնոլորտում հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Բադալյանը:

«Բարեգործությունը՝ արժանիք»

Հայ ժողովրդին հատուկ է բարեգործությունը: Տարիներ շարունակ ազգի նվիրյալ բազմաթիվ զավակներ հիմնել են բարեգործական ընկերություններ՝ իրենց աջակցությունը բերելով կարիքավորներին, և նրանց կատարած ազգապահպան և հայրենանպաստ գործերը պատմություն են դարձել, փոխանցվել սերնդեսերունդ:

26.10.2018թ-ին դպրոցի հանդիսությունների դահլիճում VIII ա  դասարանի երեխաները, ովքեր ընդգրկված էին «Հայկական հարցի պատմության» խմբակում (ղեկավար՝ Գ. Միլիտոնյան), անցկացրեցին բաց դաս-միջոցառում՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանի 200-ամյա հոբելյարին՝ ընդգրկելով նաև մեծանուն բարերարներ Ալեք Մանուկյանին, Ալեքսանդր Մանթաշովին, Պողոս Նուբարին, Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին:

Կազմված վեց խմբերից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի բարերարի: Յուրաքանչյուր խումբ հանդես էր գալիս իր ներկայացված բարերարի պատի թերթերով, պաստառներով, նրա մասին պատմող նյութերով: Երեխաները շատ սահուն և հստակ ներկայացնելով բարերարներին՝ ստիպեցին հանդիսատեսին մտածել բարիք գործելու  ազգանվեր գործի մասին: Բոլոր ներկաները համոզվեցին, որ բարեգործությունը մարդկային ամենամեծ արժանիքներից մեկն է:

 

 

 

 

Ձեռքի աշխատանքների մրցույթ

29.09.2016թ-ին  դպրոցի 2-րդ հարկի միջանցքում եռուզեռ էր:Ամփոփվում էր նախօրոք հայտարարված,ձեռքի աշխատանքների մրցույթը:Մրցույթի մասնակիցները II — VI դասարանների երեխաներն էին:Մրցույթը կազմակերպել էր աշակերտական խորհուրդը Շ. Բադալյանի ղեկավարությամբ:

Հաղթող ճանաչվեց Ռիմա Խաչատրյանը:Պարգևատրվեցին  I-II տեղը զբաղեցրած աշակերտները: