Դպրոցի պատմություն

IMG_20140101_040453ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի Ա.Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին,կապված ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ թունելի բացման հետ,որտեղ աշխատում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ:Նրանց երեխաներն էլ ընդունվել,սովորել ու ավարտել են այս դպրոցը:Դպրոցում կար ինչպես հայկական,այնպես էլ ռուսական դասարաններ,որտեղ սովորում էին օտարազգի երեխաներ:

Դպրոցի սկզբնական կարգավիճակը 8-ամյա էր,հետո (1972թ) №3 միջնակարգ 1դպրոց:Բացման պահին դպրոցն ուներ 320 աշակերտ,որքան որ դպրոցի նախատեսված աշակերտների թիվն էր:Բայց մեկ տարի հետո դպրոցն ընդունեց 420 աշակերտ,իսկ 1972 թվականին դպրոցն ուներ 1200 աշակերտ և 38 դասարան:Դպրոցի շենքային պայմանների պատճառով դպրոցն օգտագործում էր սարքաշինական գործարանի մասնաշենքերը:

%d5%bd%d5%ab%d5%ac%d5%ab%d5%af%d5%b8%d5%be-%d5%a6%d5%b8%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6Դպրոցի առաջին տնօրենը դարձավ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ,այն ժամանակ Մարտունու շրջանի ժողկրթբաժնի վարիչ Սիլիկով Զոհրապի Սարգսյանը:Նրա հետ աշխատանքի անցան անվանի մանկավարժներ՝Գարեգին Մանուկյանը,Գարեգին Մովսիսյանը,Հրաչիկ Օհանյանը,Արամայիս Կիրակոսյանը,Անդրանիկ Հայրապետյանը,Արշակ Աղեկյանը,Բեգլար Ղազարյանը,Երվանդ Հովսեփյանը,Սամվել Շահբազյանը,Մհեր Սիմոնյանը,Սվետիկ Սահակյանը,Հենրիկ Գափոյանը,Սամվել Կարեյանը,Սպարտակ Մովսիսյանը,Հայաստան Սաֆարյանը և այլոք,ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցաշինության կարևոր գործում:

%d5%be%d5%a1%d5%b9%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b61985 թ.դպրոցի նոր տնօրեն է նշանակվել ԵՊՀ-ի մաթեմաթիկայի ֆակուլտետի շրջանավարտ,մեծ մաթեմատիկոս ու մանկավարժ Վաչագան Բուրզու Պետրոսյանը,որը մեծ նվիրումով աշխատեց մինչև իր մահկանացուն կնքելը:

 

P10100072003թ. դպրոցի նոր տնօրեն է նշանակվել ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի շրջանավարտ,նույն դպրոցի ուսմասվար Սևադա Վանիկի Գափոյանը,ով դպրոցը ղեկավարում է մինչև օրս:

 

IMG_112005թ. սեպտեմբերի 19-ին դպրոցը անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ՝ Արցախյան ազատամարտի հերոս,«Տիգրան մեծ» գնդի կամավորական՝ Արտակ Նիկոլայի Օհանյանի անունով:

 

 

2009թ.ՀՀ  «Ավագ դպրոցների ստեղծման» փորձարարական ծրագրի շրջանակներում վերանվանվեց Արտակ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոց:Դպրոցը իր գործունեության 49 տարիների ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտներ,անվանի սաներ,գիտության ու արվեստի նվիրյալներ:Այժմ դպրոցում գործում է 15 դասարան 338 աշակերտով:Աշխատում են շուրջ 33 մանկավարժ և մոտ 17 այլ աշխատակիցներ: