Նշանավոր շրջանավարտներ

   Սարգսյան Գագիկ Գառնիկի, ՄԳԹ, դոցենտ

Ծնվել է 1977թ.-ի նոյեմբերի 15-ին:

1984-1994թթ. սովորել և ավարտել է Վարդենիկի №3 միջն. դպրոցը:

1994-1998թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի  (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտ)  դահուկային սպորտի բաժինը:

1986-1998թթ. հաճախել է «Դահուկավազք» սպորտի և 1998թ.-ին դարձել  Հայաստանի չեմպիոն:

1997-2006թթ. եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի  ուսանողական խորհրդի նախագահ:

1998-2001թթ. ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրային բաժինը և ստացել ՄԳԹ կոչում:

2002-2008թթ. եղել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մարզական ղեկավար:

2003-2006թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

2004թ.-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ երիտասարդության կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

2004-2006թթ. եղել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի փոխտնօրեն:

2005թ.-ից մինչ այժմ աշխատում է Հայաստանի Դահուկային Սպորտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ:

2006-2012թթ. աշխատել է որպես Սոցիալական ապահովության պետական ծառայության ընդհանուր բաժնի պետ:

2008թ.-ից ապորտի սոցիոլոգների ասոցացիայի և դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովների անդամ է:

2012-2013թթ. աշխատել է որպես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի միջազգային կապերի գծով խորհրդական:

2013-2016թթ. եղել է նույն  ինստիտուտի Հասարակագիտության ամբիոնի վարիչ:

2016թ. հոկտեմբերին արժանացել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակի կոչման:

2016թ.-ից մինչև օրս Սպորտի Մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: