Լուսանկարներ

Արցախյան հերոսամարտի էջերից

imgresԳուսան Արտակը հերթական մարտերից մեկի ժամանակ տեսնելով, որ վերջանում է զինամթերքը, իսկ օգնությունը տեղ կհասնի 20 րոպեից, փայտի վրա ամրացնում է շորերի կտորներ՝ նմանեցնելով դրոշակի պարզում է վերև փորձելով հասկացնել, որ պետք է դադարեցվի կրակոցները։ Ի զարմանս բոլորի ադրբեջանցիները դադարեցնում են կրակոցները, որից հետո ադրբեջաներեն գոռալով հասկացնում է, որ դուք էլ եք հոգնած, մենք էլ և կարելի է մի պահ հանգստանալ, առաջարկելով իր կողմից երգը, իսկ նրանց կողմից պարը։ Պայմանավորվածությունը համաձայնեցվում է երկկողմանի, և նա սկսում է բարձր և խրոխտ ձայնով երգել հայկական ազգագրական երգերի շարան, որի ընթացքում նկատելի է դառնում ադրբեջանցիների պարը։ «Հանգստի» ժամանակը տևում է մոտավերապես 15-20 էրոպե, որի ընթացքում արդեն տեղ է հասնում սպասվելիք զինամթերքը։ Արտակը հանգիստ շունչ քաշելով՝ հայերեն հայհոյանքների շարանից հետո ադրբեջաներենով հայտարարում է, որ ավարտվեց հանգստի ուրախ ժամանցը, որից հետո կրկին շարունակվում է թեժ մարտը։