Բարի գալուստ մեր կայք

Սիրով ողջունում ենք Ձեզ Վարդենիկի Ա.Օհանյանի անվան հ. 2 հիմնական դպրոցի ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայք` կստանաք դպրոցի մասին հնարավոր ամբողջական տեղեկատվություն: Կայքից կարող եք տեղեկանալ դպրոցի  պատմության, տեղի ունեցող միջոցառումների, կարևոր իրադարձությունների մասին: Ակնկալում ենք Ձեր աջակցությունն ինչպես դպրոցի  գործունեության, այնպես էլ մեր ինտերնետային կայքի զարգացման աշխատանքներում:

Հզոր մտքեր

«Փառք հայոց բանակին և անպարտ զինվորին»

Հայոց բանակը մեր պետության և ազգի միակ պաշտպանն է, մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումը, մեր կենսունակության ավիշը։ Բանակը մեր հավատն ու հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի լավատեսության առաջին երաշխիքը։

29․01․2020թ-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանակի 28 ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը, որը կազմակերպել էին 8-րդ դասարանցիները (դասղեկ՝ Ն․ Պետրոսյան)։

Միջոցառումը սկսվեց զինվորական համազգեստ հագած աշակերտների խրոխտ շքերթով, որոնք ներս բերեցին Հայաստանի և Արցախի դրոշները, հնչեց օրհներգը, այնուհետև երեխաները ներկայացրեցին գեղեցիկ թաթերականացված ներկայացում՝ ապացուցելով, որ հայ երիտասարդը միշտ պատրաստ է բանակ գնալ վստահ ու աներեր քայլերով՝ կերտելով նորանոր հաղթանակներ։

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ պատմելով նրա փառապանծ հաղթանակների ու հերոսների մասին։

Հայրենասիրական ոգին, հուզիչ բեմականացումը տոգորել էր ներկաներին:

Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով ու պարով, տպավորիչ բանաստեղծություններով ու խոսքով, տոնի խորհուրդն արտահայտող ձևավորմամբ։

Անվտանգ ինտերնետ

Ռազմահայրենասիրական երգի մրցույթ-փառատոն

24․01․2020թ-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան № 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ռազմահայրենասիրական երգի մրցույթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 28 ամյակին, որին մասնակցում էին  ΙΙΙ-ΙΧ դասարանի աշակերտները։ Մրցույթին մասնակցում էին նաև անհատ կատարողներ։

Ժյուրիի կազմում ընդգրկվել էին դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ․ Միլիտոնյանը, զինղեկ՝ Մ․ Սաֆարյանը, հաշվապահ՝ Կ․ Կիրակոսյանը, օպերատոր՝ Գ․ Սարգսյանը, լաբորանտ՝ Ս․ Պողոսյանը, գրադարանավար՝ Տ․ Աբրոյանը և ծնողխորհրդի նախագահ՝ Լ․ Հարությունյանը։

Մրցույթ-միջոցառման ընթացքում երեխաները հնչեցրեցին հայրենիքին և հայոց բանակին նվիրված երգեր։ Հաղթողներ ճանաչվեցին՝

1-ին մրցանակ՝  VΙΙ դասարան (դասղեկ՝ Ն․ Աթայան),

2-րդ մրցանակ՝ VΙ Ա դասարան (դասղեկ՝ Տ․ Հովհաննիսյան)

3-րդ մրցանակ՝ VΙΙΙ դասարան (դասղեկ՝ Ն․ Պետրոսյան)։

«Լավագույն կատարող» անվանակարգին արժանացավ 3-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Կիրակոսյանը, ինչպես նաև մեր դպրոցի նախկին սան՝ Նարե Կեսոյանը։ Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, որոնք հանձնեց դպրոցի ՄԿԱ գծով փոխնօրեն՝ Գ․ Միլիտոնյանը՝ շնորհակալություն հայտնելով մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին ու սպաներին՝ այսօր բոլորիս հպարտության զգացում պարգևելու համար։

Անվտանգ ինտերնետ

«Մաճկալի հոգու լույսը»

13․12․2019թ-ին Կոմիտասի 150 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ համադպրոցական համընդգրկուն գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Մաճկալի հոգու լույսը» խորագրով։

Միջոցառումն իր մեջ ընդգրկում էր Կոմիտաս վարդապետի հոգեխռով ապրումներն ու հայ մաճկալին նոր գարնանային շունչ բերելու ասքը։ Միջոցառման ընթացքում երեխաները Կոմիտասի արվեստի լեզվով՝ երգերի, պարերի բեմականությունների միջոցով ներկայացրեցին նրա կյանքի կարևոր դրվագները, երաժշտական ստեղծագործական ուղին, ազգանվեր գործունեությունն ու ավանդը հայ ինքնուրույն երաժշտության ստեղծման, կայացման գործում, հոգու խռովվությունն ու այն մաճկալի հոգու լույսը, որով տարիներ ի վեր փառավորվել է համայն հայության մեղեդիների նվագը։

Դահլիճը լցված էր կոմիտասյան նուրբ արվեստի սիրահարներով՝ մանուկներով ու մեծերով, որտեղ թևածում էր Կոմիտասի ոգին, նրա մեղմ հնչյուններն ու հոգու լույսը։

Շնորհակալական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Ս․ Գափոյանը, փոխտնօրեն՝ Գ․ Միլիտոնյանը, Վարդենիկի «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ՝ Ա․ Խաչատրյանը և այլոք։

Միջոցառումն ավարտվեց հանդիսատեսի կատարումներով, ովքեր ներկայացրեցին Կոմիտասի նուրբ մեղեդիները՝ ապացուցելով, որ Կոմիտասը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ մեր դարավոր ինքնությունը՝ ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ։

Անվտանգ ինտերնետ

Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառումների ցանկ

“Պատրաստվածություն  ուժեղ  երկրաշարժերին”  թեմայով  սեմինար  02․12․2019թ․  15։00

“Տարհանման  իրականացում”  թեմայով  գործնական  պարապմունք  03․12․2019թ․  10։10

“Տարհանման  իրականացում”  թեմայով  գործնական  պարապմունք  06․12․2019թ․  13։25

“Դիմակայուն  հասարակության  կառուցումը”  թեմայով  սեմինար-պարապմումքներ  05․12․2019թ․  15։00

Անվտանգ ինտերնետ

«Ժողովուրդն իմաստուն է»

13.11.2019թ-ին Վարդենիկի Ա. Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցի IIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփմանը (դասղեկ՝ Ա. Մկրտչյան):

Երեխաները թեման ամփոփեցին դերային խաղով, ինչպես նաև ներկայացրեցին  ժողովրդական բանահյուսության ժանրերը՝ առած-ասացվածք, հանելուկ, խաղիկ-տաղիկ, շուտասելուկ-սուտասելուկ, հաշվելուկ, օրհնանք-մաղթանք և այլն: Բացատրություն տրվեց նաև  նորածանոթ բառերին, վերլուծեցին ուղղագրական արժեք ունեցող  բառերը:

Դասը հագեցած էր գեղեցիկ դիդակտիկ նյութերով, հետաքրքիր և արդյունավետ հնարներով ու մեթոդներով, որոնք երեխաների մեջ սերմանեցին հայեցի դաստիարակություն՝ արժևորելով հայ մշակույթի պահպանման արժեքներից մեկը՝ ժողովրդական բանահյուսությունը:

Անվտանգ ինտերնետ

«Ա» տառի շնորհանդեսը 1Բ դասարանում

11.11.2019թ-ին Վարդենիկի Ա. Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցում նորից եռուզեռ էր: Այս անգամ   IԲ  դասարանի երեխաներն էին (դասղեկ՝ Գ Շահբազյան):  «Ա» տառի շնորհանդեսը սկսվեց շատ գեղեցիկ երգով, հետո նրանք գեղեցիկ ու սահուն ասմունքեցին  «Ա» տառին նվիրված բանաստեղծություններ,  բեմադրեցին «Ա» տառը: Իսկ դասի վերջում բոլոր աշակերտները իրենց տետրերում գրեցին «Ա» տառը: Դասը շատ հագեցած էր և հետաքրքիր:

Անվտանգ ինտերնետ

«Ա» տառի շնորհանդեսը 1Ա դասարանում

   08․11․2019 Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 1Ա դասարանի երեխաները ցնծում էին։ Նրանք նշում «Ա» տառի շնորհանդեսը։ Դասղեկ Ֆ․ Մանուկյանը դասարանը նկարազարդել էր «Ա» տառով սկսվող նկարներով, բառերով, խաղերով։ Երեխաները շատ ակտիվ մասնակցություն ունեցան դասապրոցեսին։ Երեխաներից 13-ի անունները սկսվում էին «Ա» տառով։ Երեխաները հետաքրքիր խոսքերով հանդես եկան։ Դասին ներկա էին ծնողներ, ուսուցիչներ և տնօրենը։

Անվտանգ ինտերնետ

Եվս մեկ հայրենասիրական դաս

04․11․2019 Ա․ Օհանյանի անվան դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիները , Գ․ Աբրոյանի և Ն․ Սաֆարյանի  ղեկավարությամբ, որոշեցին մեկ օր անցկացնել զորամասում։ Այդ օրը զորամասում նշում էին հետախույզի օրը։ Միջոցառումը շատ հետաքրքիր էր անցել։ Երեխաները շատ տպավորված էին։ Նրանք այդ օրը իրենց զգացել էին որպես զինվորներ։ Զինվորների հետ կատարել էին զինվորական վարժություններ, ծանոթացել զենքի տեսակներին, անցկացրել զրույցներ, բանավեճեր և վերադարձել էին լավ տպավորություններով։

Անվտանգ ինտերնետ

Ուսուցչի տոն

04.10.2019թ-ին Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում գրական երաժշտական ցերեկույթ էր՝ «Շնորհավո′ր տոնդ, սիրելի′ ուսուցիչ» խորագրով: Միջոցառման կազմակերպիչները 9-րդ դասարանցիներն էին (դասղեկներ՝ Մ. Մանուկյան, Ա. Ֆերոյան): Աշակերտները ամեն ներս մտնող ուսուցչին ողողում էին ծաղկաթերթիկներով և ծաղիկ նվիրելով՝ ձեռքը բռնած ուղեկցում 2-րդ հարկ:

Երեխաները իմաստուն խոսքերով, բարեմաղթանքներով ու պարերով շնորհավորեցին իրենց ուսուցիչներին: Այսօր առանց ուսուցիչների չի կարող զարգանալ երկիրը, չի կարող նույնիսկ գոյություն պահպանել: Կրթված ու դաստիարակված հասարակություն ունենալու դեպքում միայն մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություներն ու ընթանալ զարգացման և առաջընթացի ճանապարհով:

Ցերեկույթն անցավ շատ հետաքրքիր և հաճելի մթնոլորտում:

Անվտանգ ինտերնետ

28․09․2019թ-ին Վարդենիկի Ա․ Օհանյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցի աշակերտները ֆիզղեկի ղեկավարությամբ արշավեցին հայագիտական վայրեր, որը հագեցած էր պատմական անդրադարձով, խաղ-վիկտորինաներով, երգ ու պարով։

Անվտանգ ինտերնետ