Բարի գալուստ մեր կայք

 

Սիրով ողջունում ենք Ձեզ Վարդենիկի Ա.Օհանյանի անվան հ. 2 հիմնական դպրոցի ինտերնետային կայքում: Այցելելով մեր կայք` կստանաք դպրոցի մասին հնարավոր ամբողջական տեղեկատվություն: Կայքից կարող եք տեղեկանալ դպրոցի  պատմության, տեղի ունեցող միջոցառումների, կարևոր իրադարձությունների մասին: Ակնկալում ենք Ձեր աջակցությունն ինչպես դպրոցի  գործունեության, այնպես էլ մեր ինտերնետային կայքի զարգացման աշխատանքներում:

Հզոր մտքեր

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Երանի~ վերադառնան բոլոր տղերքը…
Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող լինի…
Արևմտյան կողմն աշխարհի խաղաղություն թող լինի…
Հյուսիսային կողմն աշխարհի խաղաղություն թող լինի…
Հարավային կողմն աշխարհի խաղաղություն թող լինի…
Գալդ Բարի~ Նոր տարի, սիրելի~ ընկերներս…

Անվտանգ ինտերնետ

Մոնթե Մելքոնյան 60

Վարդենիկի №2 հիմնական դպրոցի դահլիճում էին հավաքվել դպրոցի տնօրինությունը,ուսուցչական կոլեկտիվը և 8-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ Ն․Կարապետյանի ղեկավարությամբ։
Օրը պատմական էր և տոնական։Մեծ հանդիսավորությամբ նշվում էր արցախյան հերոսամարտի խորհրդանիշ,հաղթանակը կերտող հայորդի,ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 ամյակը։
Դահլիճը ողողված էր եռագույնի 35 տարբեր կոմպոզիցիաներով և պետական խորհրդանիշներով։Պատերը զարդարված էին Մեծն Նժդեհի խորիմաստ թևավոր մտքերով,անկյունում տեղադրվել էր Մոնթեի մեծադիր դիմանկարը,Արցախի հավերժ խորհրդանիշ՝տատիկ -պապիկի հուշարձանի փոքրիկ մակետը,երեխաների ձեռքերով պատրաստած տորթ-տանկը,որը խորհրդանշում էր հայկական բանակի հաղթական ուղին և թշնամուն պարտադրած խաղաղությունը մեր արևելյան սահմաններում։
Ելույթներ ունեցան 8-րդ դասարանի աշակերտները,երգեցին հայրենասիրական երգեր և բեմադրեցին ազգային պարեր։Ելույթներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ և ծափահարություններով։
Միջոցառումը ամփոփեցին դպրոցի տնօրեն Ս․Գափոյանը,և փոխտնօրեններ՝ Շ․Աբրոյանը,Գ․Միլիտոնյանը,նշելով Մոնթեի անփոխարինելի դերն ու տեղը հայոց նորագույն պատմության փառավոր էջերում և նրա ազնվագույն կերպարի կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում։
25/11/2017թ․

Անվտանգ ինտերնետ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

29.09.2017թ.-ին մեր դպրոցը հյուրընկալել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին և մանկավարժներին: Հանդիպումը տպավորիչ էր: Երեխաները շփվեցին անկաշկանդ, ընկերներ ձեռք բերեցին, իսկ մանկավարժները ներկայացրեցին «Գետը համայնքում» նախագիծը, որի հիմնական նպատակն էր հայրենագիտական արշավ կազմակերպել գյուղում, ծանոթանալ տեղի ավանդույթներին, մշակույթին և կրթական ծրագրեր փոխանակել միմյանց հետ: Սա հիանալի հնարավորություն էր ավելի լավ միմյանց ճանաչելու, միասին լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Դպրոցում շրջայց կատարելուց հետո սեբաստացիները մեր աշակերտական խորհուրդի և «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի ուղեկցությամբ ուղևորվեցին երաժշտական դպրոց, ունկնդրեցին մեր տաղանդավոր երեխաների կատարումը, այցելեցին կինոթատրոն, ռոբոտաշինության խմբակ-լաբորատորիա, մասնակցեցին պարի փառատոնին, որտեղ հանդես եկան նաև սեբաստացիները: Վարդենիկի մշակույթային կյանքին ծանոթանալուց հետո երեխաները այցելեցին թոնրատուն, մասնակցեցին հացաթխման արարողությանը, լսեցին հետաքրքիր ու զվարճալի պատմություններ ու ավանդազրույցներ գյուղի մասին, այնուհետև մեկնեցին հայրենագիտական արշավի՝ անցկացնելով հայրենաճանաչության դաս գետի ափին:
Կազմակերպելով հետաքրքիր խաղեր` երեխաները ճանաչեցին իրար և լիարժեք ուրախացան: Օրը շատ հաջող էր և լիարժեք բոլորի համար: Այն անմոռաց դարձավ ոչ միայն աշակերտների, այլ նաև մանկավարժների համար:
Հաջորդ օրը բոլորը մեկնեցին Գավառ՝ մասնակցելու կարտոֆիլի փռի ծեսի արարողությանը:
Աշակերտական խորհուրդ

Անվտանգ ինտերնետ

Ուսուցչի տոնին

«Խոնարհվում ենք Ձեր առջև, սիրելի´ ուսուցիչ»

       Խոնարհումով ու շնորհակալական խոսքերով էր լեցուն այսօրվա միջոցառումը՝ նվիրված ուսուցչի տոնին: Դպրոցի գրական խմբակի երեխաները (ղեկավար՝ Մ. Մանուկյան) ջերմ խոսքերով ու հեղինակավոր արտահայտություններով էին մեծարում իրենց ուսուցիչներին, որոնք դարձել են իրենց ապագայի հույսի աղբյուրը, գաղափարների ու երազի չափը:

   Այն հանգամանքը, որ այս տոնը նշվում է համաշխարհային մասշտաբով, արդեն խոսում է այն մասին, որ բոլոր ժամանակներում մեծարել ու խորին ակնածանքով են վերաբերվել ուսուցչին, իսկ հայ ուսուցչին՝ առավել, քանզի նրան է վերապահված մեր լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը հայեցի դաստիարակությամբ պահպանելու առաքելությունը:

Միջոցառման բացումը մեկնարկվեց Մ. Մանուկյանի անկեղծ ու ջերմ շնորհավորանքներով, շարունակվեց երեխաների երգ ու պարով: Այնուհետև հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ, աֆորիզմներ, ցուցադրվեց մեր ուսուցիչներին նվիրված յուրօրինակ տեսանյութ և վերջում՝ մեկ մարդ դարձած, գեղեցիկ ծաղիկների ու բացիկների միջոցով, իրենց սրտի խոսքն ուղղելով  ուսուցիչներին՝ պատվով ավարտեցին հանդիսությունը, որն իր զարդարուն ու փափուկ գրկի մեջ ամփոփեց ուսուցչի տոնը:

Երախտիքի խոսքերով հանդես եկան դպրոցի փոխտօրեն Գ. Միլիտոնյանը և այլ ուսուցիչներ:

Անվտանգ ինտերնետ

ԿԳՆ-ն հաստատել է դպրոցականների աշնանային և ձմեռային արձակուրդի օրերը

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների աշնանային արձակուրդը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 30-ից, իսկ ձմեռային արձակուրդը՝  2017թ. դեկտեմբերի 25-ից։ Առաջին դասարանցիների աշնանային և ձմեռային արձակուրդն ավելի երկար կտևի:

Read more »

Անվտանգ ինտերնետ

Ուշադրություն սոցիալական փաթեթից օգտվողներ

Հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և ներկայացնում այդ առթիվ շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով։

-Պայմանագրի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն:

Read more »

Չդասակարգված

Սեպտեմբերի 21-ին

 

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար տոն է, հաղթանակի, խնդության ու անկախության տոն, անկախություն, որ մեր ազգի կյանքում նոր ճանապարհ բացեց: Մենք գիտակցաբար ընտրեցինք անկախ ապրելու մեր իրավունքը՝ միասնաբար կողմ քվերակելով դրա օգտին: Այս տարի լրանում է Հայաստանի Երրորդ հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը կազմակերպել էր համադպրոցական երգի, պարի մրցույթ-փառատոն՝ «Ես եմ Հայաստանը» խորագրով:
Ազգային երգ ու պարով մասնակիցները ներկայացրեցին մեր անկախության անցած ուղին՝ հաստատելով, որ, ի հեճուկս ճակատագրի հեգնանքների, հայ ժողովուրդը կարողացավ պայքարել և հասնել անկախության: Նրանք փաստեցին, որ իրենք են այն սերունդը, որը պիտի դառնա մեր երկրի պայծառ գալիքի կերտողը՝ իր հիմնաքարը դնելով հայրենիքի զարգացման ու շենացման գործում:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները՝ դասղեկների ղեկավարությամբ: Միջոցառումը անցավ շատ հետաքրքիր՝ հանդիսատեսին պարգևելով հուզիչ և ոգևորող ակնթարթներ: Յուրաքանչյուր դասարան ուրույն կերպով էր ներկայացնում իր անկախության անկյունը. ազգային տարազներ (7ա), ցուցապաստառներ և դրոշներ (9բ,8), տարբերանշաններ (7բ) և եռագույն ժապավեններ (5,6):
Տարբեր դասարանների շնորհալի աշակերտների երգն ու պարը արևի ճառագայթների նման տարածվում էին շուրջբոլորը` միահյուսվելով ներկաների սրտի խոսքին, թաքուն հուզմունքին ու նվիրական երազանքին:
Վերջում հնչած ազգային քոչարին միավորեց բոլոր դասարաններին հաղթական պարի ներքո՝ ապացուցելով, որ այժմյան մեր սերունդը պատրաստ է ցանկացած պահի մի բռունցք դառնալ :
Միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։
Աշակերտական խորհուրդ

հիշարժան և նշանավոր տարեթվեր

Գիտելիքի օրվա կապակցոեւթյամբ

Սիրելի դպրոցականներ, ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

Անվտանգ ինտերնետ